Բաժիններ՝

Al-Jazeera-ն հաքերային հարձակումների թիրախ է դարձել

Քաթարական Al-Jazeera հեռուստաընկերությունը, որը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ապստամբներին, հայտարարել է, որ հաքերները` օգտագործելով ընկերության բջջային ահազանգերի ծառայությունը, փորձել են կեղծ լուրեր հաղորդել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ը:

Կեղծ հաղորդագրություններում, մասնավորապես, ասվում է, որ Քաթարի վարչապետի դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել։

Հեռուստաընկերությունը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում իր դեմ երկու հաքերային հարձակում է գրանցվել։ Ավելի վաղ հաքերները  Al-Jazeera-ի վեբկայքում Սիրիայի իշխանություններին աջակցող հայտարարություն էին հրապարակել։

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Սիրիայի էլեկտրական բանակ» անվանումը կրող հաքերական խումբը՝ այդ մասին գրառում կատարելով Twitter միկրոբլոգային ծառայության իր էջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930