Ո՞վ կմտնի ԱԺ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հավանաբար շաբաթվա վերջին կքննարկիվի, թե ով կլինի «Ժառանգություն» կուսակցության հաջորդ պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ-ին դիմում է ներկայացրել՝ իր մանդատից հրաժարվելու մասին։

«Դեռ ժամկետ կա, որ մենք որոշենք, թե ով կլինի այդ պատգամավորը, և դեռ տասնհինգ օր կա, որ հաստատվի Րաֆֆի  Հովհաննիսյանի ինքնաբացարկի դիմումը, ուստի դեռ ժամանակ կա, որ կուսակցությունը քննարկի այս հարց»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, թեպետ ցուցակով հաջորդ թեկնածուն «հանրային սեկտորի» ներկայացուցիչ Թևան Պողոսյանն է, այնուամենայնիվ, իրենք պետք է որոշեն, թե խորհրդարանում ով կզբաղեցնի կուսակցության առաջնորդի տեղը: Կլինի դա Թևան Պողոյանը, թե մեկ այլ անդամ` Մարտիրոսյանը չմանրամասնեց, քանի որ, նրա խոսքով, այս հարցը կուսակցությունը դեռևս չի քննարկել:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս