Քաղաքապետը վստահեցնում է, որ կապահովի տրանսպորտից հարմարավետ ու անվտանգ օգտվելու քաղաքացիների իրավունքը

Երևանի քաղաքապետարանում կայացած նիստի ժամանակ այսօր Տրանսպորտի վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:

 

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կայացել է 5 երթուղիների մրցույթ:

 

Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ մինչև 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտը մայրաքաղաքում նկատելիորեն կնվազի միկրոավտոբուսների քանակը` դրանց փոխարեն շահագործման հանձնելով ներկրված և ներկրվող ավտոբուսները:

 

«Մեր քաղաքացիների համար պետք է ապահովենք հարմարավետ ու անվտանգ պայմաններ հասարակական տրանսպորտի սպասարկման ոլորոտում` ապահովելով համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ պահանջների կատարումը»,- նշել է քաղաքապետը:

 

Զեկուցվել է նաև, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` արգելելու համար չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը:

Տեսանյութեր

Լրահոս