Բաժիններ՝

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուլղարիա

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնել է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին կհանդիպի Բուլղարիայի ազգային հավաքականի հետ 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականն արդեն գտնվում է Բուլղարիայում: Թիմը հանգրվանել է «Գրանդ Հոտել Սոֆիա» հյուրանցում:

Այսօր երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Վասիլ Լևսկի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս