Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել հարցաքննվելուց հետո
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտնում է, որ Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել հարցաքննվելուց հետո:
Հիշեցնենք՝ Աղաբաբյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չենք կարող հաղորդել», – հավելել են գերատեսչությունից։

