
Նալբանդյանին ուղղված Հունգարիայի ԱԳՆ նամակի տողատակում սպառնալիքներ կան Հայաստանի հասցեին

Հունգարիայի ԱԳ նախարար Մարտոնին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանին, որում նշել է, որ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին չի կարելի որակել որպես վիրավորանք հայ ժողովրդի նկատմամբ:
Այս մասին գրում է politics.hu կայքը: Իր նամակում Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին նշել է, որ Սաֆարովի արտահանձնումը համապատասխանում է միջազգային նորմերին, որոնց Հունգարիան հետևում է նման դեպքերի ժամանակ:Մարտոնին իր ափսոսանքն է հայտնել Հունգարիայի հետ հարբերությունները կասեցնելու Հայաստանի որոշման վերաբերյալ և ընդգծել, որ երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են եղել քրիստոնեական արժեքների վրա»:
Նա նա ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների կասեցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, որոնք չեն բխի Հայաստանի շահերից:
Նամակի վերջում Հունգարիայի ԱԳՆ-ն հավաստիացրել է, որ Հունգարիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ: