Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը կայքի թղթակցի հետ զրույցում հայտել է, որ դատախազի հնարավոր միջնորդության մասին նման տեղեկատվության ինքը չի տիրապետում:
Ամերիկյան Google կորպորացիայի բաժնետոմսերը ռեկորդ են սահմանել` հասնելով մինչև 749,38 դոլարի: Այս մասին գրում է «Financial Times»-ը: Google-ի բաժնետոմսերի գների աճը, ըստ վերլուծաբանների` կապված է Android օպերացիոն համակարգի լայն տարածման և տարվա արդյունքներով գովազդային եկամտի աճի վերաբերյալ կանխատեսումների հետ:
Մադամ Տյուսոյի մոմե արձարանների հայտնի թանգարանում շուտով կտեղադրվի Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մոմե արձանը: Այս մասին տեղեկացնում է gizmodo.com.au-ն: Նախատեսվում է, որ արձանը պատրաստ կլինի մինչև Ջոբսի մահվան տարելիցը` հոկտեմբերի 6-ը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով մի քանի ամսից կնշի իր 50-ամյակը, իրեն երիտասարդ է զգում և վստահ է, որ իր պրոֆեսիոնալ կարիերան նոր է սկսվում։
Մենք փորձելու ենք աշխատել թե բանկային կառույցների, թե ֆոնդերի հետ, ինչը կօգնի նորաստեղծ ընկերություններին փոքր չափերի վարկ վերցնել` բիզնես սկսելու համար:
Որոշ ժամանակ հետո նա ընդհանրապես արգելում է հանդիպումները։ Արթուրն, ըստ գյուղացիների, հասկանում է, որ Բամբակաշատցի Ալիկը հիմա «ՄԱՊ-ի Ալիկն» է, որի թուրը կտրում է աջ ու ձախ և ինքը Հայաստանում որևէ տարբերակ չունի դստերը վերադարձնելու, հեռանում է Մոսկվա։ Հարազատ թոռնիկին Ալիկ Պետրոսյանը տալիս է իր ազգանունը, իսկ հոր անվան փոխարեն գրանցում իր անունը՝ Պետրոսյան Մանե Ալիկի։
«Պահպանում» ասվածը բավականին թանկ է նստում հարկատուների վրա։ 2011 թ. միայն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցները կազմել են 2.7 մլրդ դրամ, իսկ գործադիր իշխանության մարմինների պահպանմանը տրամադրվել է 6.3 մլրդ դրամ:
Բրաուզերը հիմքում ընկած կլինի WebKit-ը, որը կիրառվում է iOS-ում, Android-ում, webOs-ում և այլ օպերացիոն համակարգերում: Սպասվում է, որ Samsung-ը նախևառաջ կկիրառի բրաուզերը սեփական արտադրատեսականիում, սակայն թե կոնկրետ ո՞ր սարքավորումներում` դեռևս չի հաղորդվում:
«Փոփոխության ոչ մի անկալիք չունեմ»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան, Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման նպատակով ստեղծված փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, որի հեղինակը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ ԳագիկՋհանգիրյանն է:
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 182.379 հաշմանդամ: Ինչպես հաղորդում են բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից, նրանցից 11.057-ը՝ 1-ին, 86.402-ը` 2-րդ, 76.764-ը` 3-րդ խմբի հաշմանդամներ են:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հնդկաստանի Ասամ նահանգի իշխանությունները հայտարարում են, որ աղետի հետևանքով կարող են տուժել ավելի քան 1 մլն մարդիկ, շատերը ստիպված են լքել իրենց տները:
«Չեմ կարծում, որ ճիշտ է ընտրությունների նախաշեմին հիշել Մարտի 1-ի զոհերի մասին ու շահարկել այդ թեման՝ անկախ նրանից՝ դրանով զբաղվում են ընդդիմությա՞ն, իշխանությա՞ն, թե՞ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս իմաստով՝ այն կարծիքին չեմ, որ համապատասխան մարմինները, իշխանություններն ուշադրության կենտրոնում չեն պահել այս հարցը…»:
Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ օպերացիաների գծով տեղակալ Ստեֆան Էվանսին. հաղորդում է apsny.ge-ն: Հանդիպման ժամանակ կողմերի քննարկման գլխավոր թեման Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցության հարցն է եղել:
Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի՝ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի հերթական նիստը, որում առաջարկվել է ստեղծել թուրք-ադրբեջանական զինված ստորաբաժանումներ: Այս մասին, ըստ ադրբեջանական Trend լրատվական գործակալության՝ հայտարարել է այդ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Զահիդ Օրուջը:
168.am-ի հետ զրույցում Մանկավարժական համալսարանի Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ դասախոսական կազմի աշխատավարձերի բարձրացումը կատարվելու է համալսարանի բյուջեից: Աշխատավարձի բարձրացման արդյունքում համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի միջին աշխատավարձը կկազմի 210.000 դրամ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում նախատեսված է նաև Սաակաշվիլիի ելույթը։
Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնքում շարք մտավ ‹‹Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն››- ը: Այն ստեղծվել է ‹‹Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն›› հիմնադրամի կողմից և որպես մասնավորի ու պետականի համադրման արդյունավետ օրինակ, երկրորդն է նույն հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում ստեղծված և արդեն դրական արդյունքներ գրանցած կենտրոնից հետո. տեղեկացնում են գյուղնախարարության լրատվական ծառայությունից:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ապա` ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ այնուհետեւ նաեւ` ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ Գ. Մարտիրոսյանը, չկատարելով ՀՀ Կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար նախատեսված մրցույթի անցկացման կարգը, «Հրապարակային սակարկությունների» մասին ՀՀ օրենքի եւ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, պաշտոնեական փաստաթղթերում` հողամասերի վարձակալության եւ կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում եւ մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` հաղթող է ճանաչել նախապես որոշված եւ մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
«Դինամոյի» հայտնի խաղացող, Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը նշանակվել է Կիևի թիմի գլխավոր մարզիչ: Պայմանագիրը նախատեսված է 4 տարով:
«Ես դեմ եմ կրկնություններին, մանավանդ որ, խորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը սպառել է իրեն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ասաց Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման համար ստեղծված փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը:
Մադրիդի «Ռեալն» այցելելու է Ղազախստան։ «Ռեալի» այցելության պայմանավորվածությունը ստորագրվել է գործակալության նախագահ Տալգատ Երմեգիյաևի և Ղազախստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մանուել Լարոտչա Պարադայի միջև:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Չիրո Ֆերարան խոսել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի մասին այս երկու ակումբների միջև հանդիպման նախօրեին
8 էջանոց փաստաթուղթը ստորագրված է գերմանացի իսլամիստ Աբու Ասադի կողմից: Նա պնդում է, որ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում հանդես եկող դերասանը ծագումով գերմանացի է:
Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ խմբակցության արտահերթ նիստը, որն անցել է բավական կոնսպիրատիվ պայմաններում
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում:
ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է հայկական կողմի հետ բանակցություններ վարել և համաձայնության հասնելու դեպքում ՌԴ կառավարության անունից արձանագրություն ստորագրել՝ դրանում չներառելով սկզբունքային փոփոխություններ, ասվում է հաղորդագրության մեջ։
2012թ. սեպտեմբերի 25-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկել է «Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» և «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ սեմինարների 1-ին դասը` Երևանի Արաբկիր համայնքի Լև Տոլստոյի անվ. թիվ 128 հանրակրթական դպրոցի սաների մասնակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին՝ Վիկտոր Դալլաքյանին:
Անվտանգության միջոցառումների բարձրացումը պայմանավորված է ինչպես մի շարք տարածաշրջաններում ներքաղաքական իրավիճակի սրմամբ, այնպես էլ ահաբեկիչների ակտիվացմամբ, թմրանյութերի շրջանառության աճով և այլն: