Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ գործողությունների գծով տեղակալ Ստեֆան Էվանսին. հաղորդում է apsny.ge-ն: Հանդիպման ժամանակ կողմերի քննարկման գլխավոր թեման Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցության հարցն է եղել:

Հանդիպման ժամանակ Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր է այդ առաքելությունում վրացական խաղաղապահ կոնտինգենտի մասնակցությունը և համաշխարհային կայունության ու անվտանգության ապահովման գործընթացում սեփական ներդրումն ունենալը:

Շաշկինը հավելել է, որ տվյալ առաքելությանը մասնակցելով վրացական զորամիավորումները ձեռք են բերում կարևորագույն փորձ, ինչը հանգեցնում է վրացական բանակի ուժեղացմանը: Շաշկինը Աֆղանստանում տարվող խաղաղապահ առաքելությանը Վրաստանի մասնակցությունը կարևորել է նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930