ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ…
Հիշեցնենք, որ ավելի վաղ, երկրի վարչապետ Կարիմ Մասիմովը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Դիմումն ընդունվել էր նախագահի կողմից:
Ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հայրը՝ Գագիկ Ավետյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի միջոցով փոխանցել էր, որ ինքը չի ցանականում մասնակցել դատական նիստին:
Որդեկորույս ծնողներն ընդամենը մեկ բան էին ուզում` արդարություն: Նրանք պահանջում են պատժել իրենց զավակների մահված իրական մեղավորներին:
Թայվանական մամուլի հաղորդմամբ՝ ձնկորսական նավերին ուղեկցում են տասնյակ պարեկային նավեր, որոնց նպատակն է ապահովել ձկնորսների անվտանգությունը: Սեպտեմբերի 25-ին դրանք պետք է հասնեն Սենկակուի շրջան: Չի բացառվում, որ ցանկության դեպքում ոմանք կարող են ոտք դնել կղզիներ:
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, որ իր նախկին խաղացող Անդրեյ Շևչենկոյին հրավիրել է Փարիզ դիտելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ – «Դինամո» հանդիպումը:
Այսօր ժամը 15:00-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց: Պատճառն այն էր, որ փաստաբան Ավագ Լալայանը նշանակվեց գործով մեղադրյալ Արամ Խաչատրյանի իրավապաշտպան:
Շարունակվում է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատակով Եղիշե Չարենցի և դերասան Մհեր Մկրտչյանի արձանների մոտակայքում կտեղադրվեն տեսախցիկնե
Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ»:
Ըստ երգչուհու, այս տեսահոլովակին կհաջորդի նաև երկրորդը: Տեսահոլովակը նկարահանվել է երգչուհու՝ «Հարսի շոր» երգի հիման վրա:
Կոբրան» նախատեսված է 13 մարդու փոխադրման համար, որի քաշը 6 տոննա է, իսկ արագությունը՝ 110 կմ/ժամ: Հակաականային ամրություն ունեցող այդ մեքենան ի վիճակի է ետ մղել ռադիոակտիվ և քիմիական հարվածներ: Մեքենայի վրա կարելի է տեղակայել զենքի տարբեր տեսակներ:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնում են, որ քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքների դադարեցում:
Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այսօր պարզաբանում է ներկայացրել՝ պատասխանելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այն պնդմանը, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ հակասում են սահմանադրությանը։
Էկվադորի իշխանությունները առաջարկել են Ջուլիան Ասանժին տեղափոխել Շվեդիա: WikiLeaks-ի հիմնադիրը կարող է վկայություններ տալ Ստոկհոլմում, որը պահանջում է նրան արտահանձնել՝ կապված սեքսուալ բնույթի գործողությունների գործի հետ, սակայն պայմանով, որ նա գտնվելու է Էկվադորի պաշտպանության տակ: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»:
«Իշխանության համար ամենահարմար թեկնածուն էս ընտրությանը նորից Բաղդասարյան Արթուրիկ խաղացնելու… Էդ թվարկած ընկերները, իհարկե, Ռոբերտ Քոչարյանն անցանկալի է, որովհետև նա իշխանական այս վարչախմբի համար մահ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրար դեմ դուրս գան, հնարավոր չէ, իսկ Գագիկ Ծառուկյանի պարագան կլինի 2008թ. Արթուր Բաղդասարյանի կրկնությունը, դրա համար էլ Ադիբեկյանը կրկնել է այն, ինչ ասացի»:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ առկա է Ռուսաստանի կողմից իրավիճակի ապակայունացման ու սադրանքների գնալու սպառնալիք.
Սամվել Կարապետյանը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունում պետք է բարձրաձայնել հայկական հուշարձանների պահպանության խնդիրը:
WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Մա՛հ Ֆրանսիային», «Ալլահ աքբար»: Ադրբեջանական ոստիկանությունն արագորեն ցրել է ակցիայի մասնակիցներին՝ ձերբակալելով մի քանի ցուցարարի: Ակցիայի հետ կապված՝ որոշակի ժամանակով դադարեցվել է տրանսպորտի երթևեկությունը Ֆրանսիայի դեսպանատանը հարակից փողոցներով:
Գործարար Վահագն Հովնանյանի կարծիքով, սիրիահայերն այսօր իրոք դժվարությունների մեջ են, նրանց պետք է օգնել, քանի որ «նրանք եկել են իրենց տուն, այլ ոչ՝ օտար երկիր»:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1.100.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-406.5 դրամով և վաճառվում է 407.75-410 դրամով:
Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի վրա գտնվող գինու-կոնյակի գործարանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկվել 1949 թ. ծնված Սևակ Սերոբյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Ադիբեկյանի այսօրվա հայտարարությունները կարելի է որակել նաև՝ որպես Գագիկ Ծառուկյանին իշխանության համար ցանկալի ընդդիմադիր թեկնածու տեսնելու արտահայտություն: Ու հենց այդ համատեքստում է ուշագրավ դառնում Ծառուկյանին Քոչարյանից 20 տոկոս ավելի «վարկանիշ» հատկացնելու հանգամանքը: Այսինքն` Ադիբեկյանի շուրթերով իշխանությունը Գագիկ Ծառուկյանին հասկացնում է, որ անգամ Ռ. Քոչարյանի առաջադրվելու դեպքում՝ ինքն առնվազն 20 տոկոսով ավելի ձայն կստանա երկրորդ նախագահից` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Կապանաձեն ներկաների ուշադրությունը հրավիրել է Վրաստանի անջատողական շրջաններում տիրող իրավիճակի, Վրաստանի սահմաններին անցկացվող մասշտաբային զորավարժությունների և տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: Իր ելույթում Կապանաձեն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգության այժմեական խնդիրներին և այդ հարցում վրացական կողմի ակնկալիքներին:
2011 թ. աճել են արտահանման ծավալները, ինչին մեծապես նպաստել է վերամշակող արդյունաբերությունը: Ընդհանրապես՝ արդյունաբերության երկնիշ աճը 2011 թ. վկայել է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին՝ հօգուտ արտադրական ճյուղերի:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում (2:1) կարմիր քարտ ստացած տանտերերի կիսաշատպան Ջոնջո Շելվին նշել է, որ խաղադաշտը լքելու ընթացքում բղավել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի վրա, քանի որ վերջինս իրեն մատնել է մրցավարի առաջ:
«Բիզնես սկսելու համար չկա ավելի լավ վայր, քան Հայաստանն է, գուցե միայն Սիլիկոնային հովտում»,- ասաց Շ. Գրիֆինը՝ ավելացնելով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում մարտահրավերներ կան, և իրականում բիզնես սկսելու լավ հնարավորություններ կան, որոնք պարզապես անհրաժեշտ է նկատել:
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել Խոսրովի անտառում շարունակվող ապօրինությունների կապակցությամբ: Բնապահպանները նաև փաստեր են հավաքել իրենց նկատածը ավելի առարկայական ցույց տալու համար: Հայտարարության մեջ մասնավորապես գրված է.
Այսօրվանից սկսած տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում: