
Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է ուժեղացնել ռուսական դեսպանատների հսկողությունը

ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է ուժեղացնել ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունն այն երկրներում, որոնցում բարդ սոցիալ-քաղաքական իրավիճակ է տիրում,- գրում է «Իզվեստիա»-ն:
Անվտանգության միջոցառումների բարձրացումը պայմանավորված է ինչպես մի շարք տարածաշրջաններում ներքաղաքական իրավիճակի սրմամբ, այնպես էլ ահաբեկիչների ակտիվացմամբ, թմրանյութերի շրջանառության աճով և այլն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները: «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմից հետո Բենղազիի հյուպատոսության վրա ցուցարարների հարձակման հետևանքով սպանվեց Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը: