Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա, սակայն այցի ամսաթվերը դեռ չեն որոշվել․ ՌԻԱ Նովոստի

Անկարան սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա, սակայն կոնկրետ ամսաթվերը դեռ չեն համաձայնեցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրին։

«Պարոն Վլադիմիր Պուտինին հրավեր էր ուղարկվել պարոն նախագահի կողմից (Թայիփ Էրդողան — խմբ.)։ Սակայն կոնկրետ ամսաթվերի մասին խոսք դեռ չկա», — ասել է գործակալության զրուցակիցը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի բանակցություններ են անցկացրել Բիշքեկում։ Էրդողանը հանդիպումը բնութագրել է որպես «արդյունավետ և անկեղծ» և հայտարարել, որ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի բոլոր հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930