Թրամփը հայտարարել է, որ, պատերազմի ավարտին մոտենալուն պես, ցանկանում է հանդիպել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն կգերադասեր նման հանդիպում անցկացնել այն ժամանակ, երբ Ուկրաինայում պատերազմը մոտ կլինի ավարտին, հայտնում է Associated Press-ը:
«Ես ուզում եմ դա անել, երբ մենք պատրաստ լինենք խաղաղության համաձայնագիր կնքել», — ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին:
Ամերիկյան նախագահի խոսքով՝ հանդիպումը կարելի էր կազմակերպել «անհապաղ», սակայն ինքն ավելի նպատակահարմար է համարում սպասել հակամարտության ավարտին:
«Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, Ուկրաինայի հետ, բոլորի հետ: Դա հիանալի կլիներ բիզնեսի համար», — նշել է Թրամփը:

