Բաժիններ՝

Մոուրինյո. Հասկանում եմ` ինչու է 70-ամյա Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում աշխատել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով մի քանի ամսից կնշի իր 50-ամյակը, իրեն երիտասարդ է զգում և վստահ է, որ իր պրոֆեսիոնալ կարիերան նոր է սկսվում։
«Ես հիանալի հասկանում եմ, թե ինչու է 70-ամյա Ալեքս Ֆերգյուսոնը շարունակում աշխատել, կարծում եմ` ես նույնպես այդպես կանեմ։ Շատ եմ սիրում ֆուտբոլը, շատ եմ սիրում մարզչի գործը։ Երբ դառնամ 50 տարեկան դեռ երիտասարդ կմնամ և կարծում եմ, որ ինձ դեռ շատ բան է սպասվում։
50-ը դա յուրահատուկ թիվ է, որը շատերի վրա բացասական ազդեցություն է ունենում, որովհետև նրանք հասկանում են, որ աշխարհը շատ արագ է պտտվում և կյանքը շատ կարճ է։ Դա մի թիվ է, երբ հետ ես նայում, սակայն միաժամանակ նաև առաջ։
Երջանիկ մարդ եմ, որովհետև աշխատանքիս արդյունքները, այս պահի դրությամբ ապշեցուցիչ են։ Հետ եմ նայում և խորհում դրանց շուրջ։  Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Աստված ինձ տվել է։ Այնուհանդերձ, ես նաև դեպի ապագան եմ նայում։ Ավելի լավ եմ ինձ զգում, քան երբևիցե, ավելի ուժեղ, քան երբևիցե և կարծում եմ, որ գտնվում եմ կարիերայիս սկզբնամասում»- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս