Բաժիններ՝

Բլոխինը` Դինամոյի մարզիչ

«Դինամոյի» հայտնի խաղացող, Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը նշանակվել է Կիևի թիմի գլխավոր մարզիչ: Պայմանագիրը նախատեսված է 4 տարով:

Ինչպես տեղեկացնում է Օլեգ Վլադիմիրովիչը, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան ըմբռնումով է մոտեցել հարազատ ակումբը գլխավորելու նրա ցանկությանը: Համաձայն պայմանավորվածության, առաջիկա երկու հանդիպումներում մասնագետը կղեկավարի ազգային թիմը, ինչից հետո կկարողանա կենտրոնանալ ակումբում աշխատանքի վրա:

Սեպտեմբերի 26-ին Բլոխինը կներկայացվի «Դինամոյի» առաջին թիմի խաղացողներին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930