Հնդկաստանում ու Պակիստանում հորդառատ անձրևներից ջրհեղեղ է
Հնդկաստանի հյուսիս-արևելքում և Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուժեղ մուսոն է մոլեգնում, որը հանգեցրել է ջրհեղեղների:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հնդկաստանի Ասամ նահանգի իշխանությունները հայտարարում են, որ աղետի հետևանքով կարող են տուժել ավելի քան 1 մլն մարդիկ, շատերը ստիպված են լքել իրենց տները:
Ջրհեղեղները լուրջ ավերածություններ են առաջացրել նաև հարևան Պակիստանում: Առավելապես տուժել է Բելուջիստան մարզը: Այստեղ, իշխանությունների հավաստմամբ, ջրի տակ է անցել մի տարածք, որտեղ ապրում է երեք քառորդ միլիոն մարդ:
Ջրհեղեղների վայրում տարվում են փրկարարական աշխատանքներ, տարհանված հազարավոր մարդիկ ապրում են ժամանակավոր վրաններում: