Բաժիններ՝

Samsung-ը պատրաստվում է բջջային բրաուզեր մշակել

Samsung ընկերությունը պատրաստվում է բջջային բրաուզեր թողարկել: Այս մասին հայտնում է կորեական Etnews հրատարակչությունը` հղում կատարելով իր անանուն աղբյուրներին:

Բրաուզերը հիմքում ընկած կլինի WebKit-ը, որը կիրառվում է iOS-ում, Android-ում, webOs-ում և այլ օպերացիոն համակարգերում: Սպասվում է, որ Samsung-ը նախևառաջ կկիրառի բրաուզերը սեփական արտադրատեսականիում, սակայն թե կոնկրետ ո՞ր սարքավորումներում` դեռևս չի հաղորդվում:

Հարավկորեական Samsung ընկերությունը սարքավորումներ կթողարկի հիմնված Android-ի, Windows Phone-ի վրա:

Նոր բրաուզերի մշակումը տեղի կունենա Samsung ընկերության մասնաճյուղում, որը գտնվում է ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930