Թուրքական ընկերությունները՝ աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների շարքում

«Defense News»-ը հրապարակել ու դասակարգել է աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում ընդգրկվել է նաև թուրքական 5 ընկերություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ ընկերություններն են՝ «ASELSAN»-ը, «TUSAŞ»-ը, «ARCA Defense»-ը, «ROKETSAN»-ը և «MKE»-ը:

Ցանկում «ASELSAN»-ը զբաղեցրել է 40-րդ տեղը, «TUSAŞ»-ը՝ 48-րդը, «ARCA Defense»-ը՝ 53-րդը, «ROKETSAN»-ը՝ 64-րդը, իսկ «MKE»-ն՝ 81-րդը։

Թուրքական ընկերությունների վարկանիշը բարձրանում է, հատկապես վերջերս, արտահանման եկամուտների ներդրման շնորհիվ։ Ցուցակում ընդգրկված բոլոր 5 թուրքական ընկերություններն էլ ավելացրել են իրենց ռազմարդյունաբերության եկամուտները, և 14.9 մլրդ դոլարի ընդհանուր եկամուտների զգալի մասը ստացվել է արտահանումից։

Վերոնշյալ 5 ընկերությունները մտադիր են արտահանման միջոցով ճանապարհ են հարթել դեպի «հսկաների լիգա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930