Վիկտոր Դալլաքյանը նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վիկտոր Դալլաքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միեւնույն ժամանակ, ՀՀ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին՝  Վիկտոր Դալլաքյանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930