
Մադրիդի Ռեալը կժամանի Ղազախստան

Մադրիդի «Ռեալն» այցելելու է Ղազախստան։ «Ռեալի» այցելության պայմանավորվածությունը ստորագրվել է գործակալության նախագահ Տալգատ Երմեգիյաևի և Ղազախստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մանուել Լարոտչա Պարադայի միջև: Նշվում է, որ ակումբի ժամանելը կազմակերպվում է երկու երկրների միջև հարաբերությունները սերտացնելու համար: Այս մասին հաղորդում է Vesti.kz կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը