
Դարձյալ դիրքերում զինվոր է զոհվել հակառակորդի կրակոցից

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել եւ տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը (ծնվ. 1993թ., 2011-ի գարնանային զորակոչ, Նոր Նորքի զինկոմիսարիատ):
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով (սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Կատարվել են դեպքի վայրի եւ դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: