Բաժիններ՝

Google- ի բաժնետոմսերը ռեկորդ են սահմանել

Ամերիկյան Google կորպորացիայի բաժնետոմսերը ռեկորդ են սահմանել` հասնելով մինչև 749,38 դոլարի: Այս մասին գրում է «Financial Times»-ը: Google-ի բաժնետոմսերի գների աճը, ըստ վերլուծաբանների` կապված է Android օպերացիոն համակարգի լայն տարածման և տարվա արդյունքներով գովազդային եկամտի աճի վերաբերյալ կանխատեսումների հետ:

Նշենք, որ Google-ի բաժնետոմսերի սահմանած նախորդ ռեկորդը գրանցվել էր 2007թ. նոյեմբերին` մեկ բաժնետոմսի համար 741,79 դոլարի, սակայն ֆինանսական ճգնաժամի ժամանակ ընկերության բաժնետոմսերը սկսեցին անկում ապրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930