Դատախազի մամլո քարտուղարը` Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին

Այսօր թերթերից մեկը գրել էր, որ հնարավոր է` առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ` ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:

Yerkir.am-ը փորձել է տեղեկության իսկությունը ճշտել անձամբ դատախազությունից:

Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը կայքի թղթակցի հետ զրույցում հայտել է, որ դատախազի հնարավոր միջնորդության մասին նման տեղեկատվության ինքը չի տիրապետում:

Անդրադառնալով մեկ այլ հրապարակման, թե իբր ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցելու ԲՀԿ-ական նախկին նախարարների ոլորտներում հայտնաբերված չարաշահումների կապակցությամբ, Տռուզյանն ասել է. «Դատախազությունն իր գործողությունների, որոշումների վերաբերյալ տարածում է պաշտոնական հաղորդագրություն: Ինչ վերաբերում է նախկին նախարարներին, ապա ասեմ, որ դատախազությունում այս պահին նյութեր չկան»:

yerkir.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930