
Ֆերարա. Չեմ կարող լավ վերաբերվել Զեմանին

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Չիրո Ֆերարան խոսել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանի մասին այս երկու ակումբների միջև հանդիպման նախօրեին: Չեխ մասնագետը Իտալիայում հայտնի դարձավ նրանով, որ մեղադրել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին խթանիչ օգտագործելու մեջ: Նշենք, որ Ֆերարան ինքը հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում:
«Իմ 20-ամյա կարիերայի ընթացքում նա այնպիսի բաներ էր ասում, որոնք պղծում էին իմ և «Յուվենտուսի» հեղինակությունը: Ես գիտեմ, թե մենք ինչքան ծանր աշխատանք էինք կատարում այդ ժամանակ, այդ պատճառով չեմ կարող լավ վերաբերվել Զեմանին», – Ֆերարայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը