Անդրանիկ Քոչարյանը դեմ է Մարտի 1-ի հարցով ԱԺ հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ-ի առաջարկությանը

«Ես դեմ եմ կրկնություններին, մանավանդ որ, խորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը սպառել է իրեն»,- անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի առաջարկությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման համար ստեղծված փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը: «Պետք է ստիպել, որ իշխանությունները տեր կանգնեն երկխոսության ընթացքում իրենց տված խոստմանը և գործնական քայլեր ձեռնարկեն մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու ուղղությամբ»,- ավելացրեց Ա. Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930