
Իսլամիստները Գերմանիային սպառնացել են ահաբեկչություններով

Արամատական իսլամիստները Գերմանիային սպառնացել են ահաբեկչություններով՝ կապված հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Deutcshe Welle-ն, ասվում է իսլամական ֆորումներում տարածված ուղերձում:
8 էջանոց փաստաթուղթը ստորագրված է գերմանացի իսլամիստ Աբու Ասադի կողմից: Նա պնդում է, որ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմում հանդես եկող դերասանը ծագումով գերմանացի է:
Աբու Ասադը նաև կոչ է անում վրեժ լուծել ավելի վաղ գերմանական ազգայնական Po NRW կազմակերպության տարածած՝ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի համար: Իր հավատակիցներին ուղղված ուղերձում նա առաջարկում է վրեժ լուծել գերմանացի քաղաքական գործիչներից, որոնք թույլատրել են ցուցադրել այդ նկարները, և քաղաքացիներից, որոնք նրանց աջակցել են այդ հարցում:
Իսլամիստն առաջարկում է գլխատել իսլամի հակառակորդներին, իսկ սպանությունը նկարահանել տեսախցիկով և տարածել համացանցում, որպեսզի դա դաս լինի Գերմանիային և ամբողջ Եվրոպային: