ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև գիշերը վերսկսված փոխհրաձգության վերաբերյալ։ Նա մտահոգություն է հայտնել նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրություններից, այդ թվում՝ Իրանում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած հարվածից», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է խաղաղ բնակիչների դեմ ուղղված բոլոր հարձակումները։ Նա հիշեցնում է, որ բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունները, այդ թվում՝ տարբերակման, համաչափության և նախազգուշական միջոցների կիրառման սկզբունքները», – հավելել է նա։

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը հորդորում է Միացյալ Նահանգներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը անհապաղ վերադառնալ բանակցություններին՝ հավելելով, որ համապարփակ և կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն երկխոսության և բանակցությունների միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930