«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի եզրափակիչ գալա համերգին հաղթող ճանաչվեց Պետրոս Պետրոսյանը: Ծրագրից հետո ամբողջ համացանցը բուռն քննարկում էր, ըստ հանդիսատեսի, «անարդար» ընտրությունը:
Աղետը տեղի է ունեցել պլանային թռիչք իրականացնելիս: Կատարվում է հետաքննություն՝ պարզելու կատարվածի մանրամասները:
Աշխարհի 2014թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումը կսպասարկի խորվաթ մրցավար Մարիո Ստրահոնյան:
«Առաջին ինքնաթիռի մասով բանակցություններն ավարտված են»,-168.am-ին հայտնել է «Արմավիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովան։
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցությունը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է այդ գործընթացի իրականացման վերաբերյալ ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները:
Երևանում Բրիտանական դեսպանատունը և Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60 ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն:
Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը նախորդ գումարման ԱԺ-ում «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը նորմալ է վերաբերում:
26 իրանցի պատգամավորներ բացասաբար են ընդունել Նյու Յորքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի արած հայտարարությունները: Նրանց կարծիքով՝ Ահմադինեջադի հայտարարությունը համահունչ չէ Իրանի Իսլամական Հանրապետության արժանապատվությանը, ռազմավարությանը, քաղաքականությանն ու իմաստնությանը, տեղեկացնում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը:
«Ես զարմացած եմ, որ ինքն այդ կարծիքն է արտահայտում, նա ակտիվ մասնակցություն է ունեցել փասատահավաք խմբի աշխատակիցներին, իրեն պետք է հարցնել, թե ինչու է հիմա դեմ»,- ասել է Գ. Ջհանգիրյանը:
Փաստաթղթերի հավաքագրմամբ և բողոքների ուսումնասիրությամբ այսուհետ զբաղվելու է ՍԴՀԿ ատենապետ ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Բայց չբացահայտել, ինչպես 10 սպանությունները, այնպես էլ մի քանի մարդու հասցված մարմնական վնասվածքների դեպքերը, անհնարին է»,- ասել է Ջհանգիրյանը` հավելելով, թե ըստ այդ ժամանակ տրվող տեղեկությունների՝ տուժված քաղաքացիների թիվն ավելի շատ էր, քան զինծառայողների:
Հիշեցնենք. Սիրիայի տեղեկատվության նախարարության տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհեր չեն եղել, մինչդեռ ականատեսները տեսել են՝ ինչպես են շտապ օգնության մեքենաները տեղափոխում վիրավորներին:
Սան Պաուլոյում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ սև ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ։
Այսօր հայ հաքերները Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ «մեծ նվեր» են մատուցել ադրբեջանցիներին: Նրանք կոտրել են մի քանի ադրբեջանական կայքեր, տեղադրելով` հայ սպայի «Ծնունդդ շնորհավոր Գուրգեն Մարգարյան» մակագրությամբ նկարները:
Սոլթանիեի խոսքերով՝ Իրանը միայն պատասխան քայլերի դեպքում է պատրաստ հրաժարվել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումից:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ–3» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպեց Մոլեկուլային և բջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի դաշնության երիտասարդ գիտնակնաննե
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել:
Աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը շարունակնում է մնալ կամերունացի Սամուել Էտո’Օն, ով Մախաչկալայի հետ պայմանագրով տարեկան ստանում է 20 մլն եվրո։
Հայաստանի գիտական հանրության համար այսուհետ հասանելի են Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի (http://webofknowledge.com) մի շարք ռեսուրսներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ որի՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտի և Thomson Reuters-ի հետ բանակցությունների արդյունքում պատրաստվել է պայմանագիր, համաձայն որի Հայաստանի համար նպաստավոր պայմաններով, հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները կարող են օգտվել համակարգից 3 տարի ժամկետով:
Օրերս տեղեկություն տարածվեց, համաձայն որի` «Արմավիա» պետական ավիափոխադրող ընկերությունը Միկա Բաղդասարովը վաճառում է իտալացիներին: 168.am-ը զրուցեց ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանի հետ, ով այդ հարցի վերաբերյալ տվեց իր մեկնաբանությունը. «Քանի որ իրենց ժամկետը շուտով լրանում է, արդեն դա ղեկավարի անձնական բիզնեսն է, անձնական ավիաընկերությունը, և մենք այստեղ չենք կարող ասել մեր կարծիքը: Նա կարող է կայացնել սեփական որոշումները»,- հավելելով, որ «այդ ամենը դեռ որոշված չէ: Դա ընդամենը վարկած է: Մինչև հարցը վերջնականապես չլուծվի, Քաղաքացիական ավիացիան որևէ մեկնաբանություն տալ չի կարող»:
«Ներկա պահին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն մեկնաբանություններ չի տրամադրում վերոնշյալ խնդրի վերաբերյալ: Մեր ընկերությունն այս ամսվա վերջին կանի իր պաշտոնական հայտարարությունը»,- 168.am-ին հայտնել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Մոտորնայան
Նրա խոսքով՝ սա միակ լուծումն է, որն ապահովում է ինտեգրումը եվրոպական կրթական համակարգին, ապահովում է աշակերտների լիարժեք կրթությունը: Սակայն, ըստ նախարարի, ավագ դասարանների դասագրքերը վերանայման կարիք ունեն, որը մասնագիտական քննարկման հարց է: Ըստ Ա. Աշոտյանի՝ տասերկուամյա կրթության մոդելի ձախողման մասին խոսակցությունները ոչ մի իրավական հիմք չունեն:
«Բացի կյանքի իրավունքի ոտնահարման կոնվեցիայի խախտումից, մենք գործ ունենք նաև «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի հավանական խախտման հետ: Այս կոնվենցիայի հիման վրա հնարավոր է գնալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան, և ոչ թե ԵՄ մարդու իրավունքների դատարան»,- ասաց փորձագետը:
2012թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդը «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան է:
«Արիության համար» մեդալով պարգևատրվել են 70 հոգի, որից 64-ը՝ հետմահու: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 88 հոգի, որից 10-ը՝ հետմահու:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականների վրա ահաբեկիչների իրականացրած հարձակումների թիվը այս տարվա առաջին ութ ամիսներին կրճատվել է 5 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Օգոստոսին նման հարձակումների թիվը նվազել էր 9 տոկոսով՝ 2011-ի օգոստոսի հետ համեմատած:
Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով` Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հոկտեմբերի վերջին ձեռնամուխ է լինելու Իսրայելի տարածքային ջրերում (Միջերկրական ծով) գտնվող Med Ashdod նավթահանքի հորատման աշխատանքներին:
«Օրակարգում ընդգրկված են 20-ից ավելի հարցեր, որոնք առնչվում են ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին, սակայն, իմ կարծիքով, ամենակարևորն ազատ առևտրի գոտու ընդլայնումն է»,-ասել է վարչապետը: