Նախկին պատգամավորին կպաշտպանի նախկին պատգամավորը

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին այսուհետ կպաշտպանի նույնպես նախկին պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանը: Ցայժմ Ս.Ղազարյանին պաշտպանում էր փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ում ծառայություններից Ս. Ղազարյանը հրաժարվել է՝ այլ գործերով պաշտպանի աշխատանքային զբաղվածության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նոր պաշտպանը կներկայանա Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի (գործով նախագահող՝ դատավոր Արշակ Վարդանյան) հոկտեմբերի 22-ի դատական նիստին՝ գործի նյութերին ծանոթացած:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Սամսոն Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ, Մեխակ Գաբրիելյանին է տվել 45.139.200 ՀՀ դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011 թ. մարտ ամիսը ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված 1 տոկոս տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսեկան 3.5 տոկոս, ապա 5 տոկոս այնուհետև 10 տոկոսի չափով տոկոսային հավելավճարներ, որոնք ընդհանուր կազմել են 70.253.600 ՀՀ դրամին համարժեք 190.725 ԱՄՆ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս