
Ռեալում կան ինձ չսիրող ծպտյալներ. Ժոզե Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է ակումբում իր կարգավիճակից:
«Մեր ակումբն իրոք լավագույնն է աշխարհում և մյուսներից տարբերվում ենք մեր պատմությամբ: Ինչ վերաբերվում է ինձ, ապա, ընդհանուր առմամբ, երկրպագուները սիրում են ինձ. ճիշտ է` ոչ բոլորը, բայց դա բնական է: Որքան շատ եմ ճանաչում «Ռեալը», այքան համոզվում եմ, որ այստեղ կան ինձ չսիրող ծպտյալներ: Կարծում եմ` երկրպագուները շատ են հավատում ինձ: Մարդիկ գնահատում են, որ ես անմնացորդ նվիրված եմ աշխատանքին»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը