Բաժիններ՝

Մոուրինյո. Ռեալի պատմության մեջ իմ ավանդը շատ փոքր է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է սեփական աշխատանքը ակումբում, ինչպես նաև խոսել է մրցաշրջանի մեկնարկի մասին։

««Ռեալի» պատմության մեջ ավանդս շատ փոքր է։ Իմ օրոք ակումբը հաղթել է Իսպանիայի առաջնությունում և երկրի գավաթը։ «Ռեալը» մեծ ակումբ է և ցանկացած ֆուտբոլիստ պետք է մեռնի խաղադաշտում այս մարզաշապիկով։

Ինչ վերաբերվում է մրցաշրջանի մեկնարկին, ապա բոլորս մարդ ենք։ Մեր ֆուտբոլիստները խաղացել են Եվրոյում, քիչ են հանգստացել, քիչ պատրաստվել մրցաշրջանին։ Սակայն ես պետք է հաղթահարեմ նաև նման իրավիճակները։

Այժմ լավատեսորեն եմ տրամադրված։ Մտադիր չենք հանձվել և պայքարելու ենք մինչև վերջ։ Տեսնենք՝ ինչ վիճակում կվերադառնան տղաները հավաքականների հետ հանդիպումներից հետո»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031