Բաժիններ՝

Nokia-ն վաճառեց «լյուքս» դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu ստորաբաժանումը

Nokia ընկերությունն ավարտել է իր «լյուքս» դասի բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման՝  Vertu–ի վաճառքի գործարքը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը: Գործարքն իրականացվել է EQT VI ներդրումային ընկերության հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ գործարքի գինը կազմել է մոտ 250 մլն դոլար:

Սպասվում է, որ նոր ընկերության գլխավոր տնօրենը կդառնա նախկինում 20 տարի շարունակ Nokia-ում աշխատող Անսսի Վանոկին: Նա, 2010թ.-ին զբաղեցնում էր Nokia-ի փոխնախագահի և   բջջային ենթաբաժանմունքի ղեկավարի պաշտոնը, և աշխատանքից ազատվել էր Սթիվեն Էլոպի գործադիր տնօրեն նշանակվելուց անմիջապես հետո:

Նշվում է, որ հնարավոր է՝ Vertu սմարթֆոնների ապագա մոդելներում կիրառվի  Android օպերացիոն համակարգը, քանի որ վերջինս շատ ավելի ճանաչված է, քան Windows Phone-ը և, առավել ևս, Symbian-ը, որը նախկինում հանդիսանում էր շքեղ սմարթֆոնների հիմքը:

Հիշեցնենք, որ Vertu ընկերությունը հիմնադրվել է Nokia-ի կողմից 1998թ.-ին և արտադրում է շքեղ բջջային հեռախոսներ: Վերլուծաբանների գնահատականներով՝ Vertu-ն տարեկան ապահովվում է միջինում ավելի քան 300 մլն դոլարի հասույթ:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս