Տկարից տկար Հայաստան

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն իր վերջին երևանյան ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն առանձնակի նվաճումներ կամ ձախողումներ չի գրանցել, և Հայաստանն արդյունավետ չի օգտագործում իր կարողությունները:

Մեր թղթակցի հարցին, թե կոնկրետ ո՞ր գերակայությունը նա նկատի ունի` Ցեղասպանությա՞ն հարցը, ղարաբաղյան հիմնախնդի՞րը, թե՞ սիրիական հարցը, Հ.Սասունյանը պատասխանել է.
«Միայն Ցեղասպանության կամ Ղարաբաղի հարցը չէ: Բոլոր հարցերով մեր պետությունը պետք է ավելի խիզախ կեցվածք ցույց տա, ոչ թե ամբարտավան կեցվածք, վտանգավոր քայլեր անի, ո՛չ: Համապատասխան իր տկար չափսին` Հայաստանը տկար է, բայց մենք տկարից էլ տկար ենք վարվում` ավելի նվազ, քան մենք կարող ենք: Սա վերաբերում է բոլոր հարցերին, ես չեմ առանձնացնում ոչ մի հարց. լինի Սաֆարովի դեպքը թե Ցեղասպանությունը, բոլոր հարցերին իմ պատասխանը նույնն է»:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031