Բաժիններ՝

Քաշ կորցնելու համար քունը նույնքան կարևոր է, որքան դիետաներն ու ֆիզիկական ակտիվությունը

Կանադացի գիտնականները պնդում են, որ քաշի նվազեցման համար հսկայական կարևորություն ունի քունը: Medicaldaily-ի հաղորդմամբ` հետազոտության հեղինակներից մեկը նշել է, որ ներկայումս քնի խանգարումները համատարած բնույթ են կրում, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում ճարպակալման համաճարակի համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գերհոգնած ուղեղը մարդկանց «ստիպում է» ավելի շատ ուտել, իսկ նյութափոխանակության աշխատանքն ու ախորժակը կարգավորող հորմոններն անընդունակ են լինում աշխատել, եթե մարդիկ անհրաժեշտ չափով չեն հանգստացել:

Գիտնականները մատնանշում են 2010-ին կտարված հետազոտություններից մեկը: Ավելորդ քաշ ունեցող անձանց երկու խումբ էր առանձնացվել: Նրանք պետք է հետևեին որոշակի սննդակարգի, որի արդյունքում ամեն օր 680  կալորիա պիտի կորցնեին: Առաջին խմբի անդամներն օրվա ընթացքում քնում էին հինգուկես ժամ, մյուսները` ութուկես: Արդյունքները ցույց են տվել, որ շատ քնած մարդիկ ավելի շատ քաշ են կորցրել, քան մյուսները: Հաշվի առնելով նշված արդյունքները`գիտնականներն անցկացրել են իրենց հետազոտությունն ավելորդ քաշ ունեցող 123 մարդկանց շրջանում: 17 շաբաթ անց նրանք հանգել են նույն եզրակացությանը:

Medicaldaily-ին նաև գրում է, որ փորձագետների կանխատեսմամբ՝ 2030-ին ԱՄՆ բնակչության կեսը ճարպակալում կունենա, եթե ներկայիս միտումները շարունակվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս