
Գվարդիոլան կարող է գլխավորել Չիլիի ազգային հավաքականը

Չիլիի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին նախագահ Խուան Կարլոս Բերլիները հայտարարել է, որ Ասոցիացիան պատրաստվում է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային։
«Իմ կարծիքով՝ Գվարդիոլան լավագույն մարզիչն է, և մենք կարող ենք նրան համոզել մեր նախագծի լրջության հարցում։ Գումարը նրա համար առաջնային չէ, նրա համար կարևոր է ընդունել այնպիսի մարտահրավերներ, որոնք մենք ենք նախանշել։ Ունենք հնարավորություններ նրան համոզելու համար», – ասել է Բերլիները։
Այս մասին հաղորդում է Las Últimas Noticias՝ հիշեցնելով, որ Չիլիի ֆուտբոլային ասուցիացիային չի գոհացնում թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Բորխիի աշխատանքը։ Աշխարհի առաջնության որակավորման փուլի հարավամերիկյան գոտու խմբում Չիլին Ուրուգվայի հետ միասին զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը