Ընտրական գործընթացը նմանվել է շուլերների հետ պոկեր խաղալու գործընթացին. Լ. Զուրաբյան

«Մենք չենք գտնվում կլասիկ ընտրություններ անցկացնելու փուլում: Մենք չունենք թեկնածու, որի հետ պետք է մրցակցենք, մենք մրցակցում ենք  ընտրակեղծարար մեքենայի հետ: Ընտրական գործընթացը նմանվել է շուլերների հետ պոկեր խաղալու գործընթացին:Եվ բնական է, որ մենք պետք է մտածենք` ինչպես պետք է բռնենք նրանց ձեռքը»,- այսօրվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` հավելելով, թե այս պայմաններում ՀԱԿ-ը կարևորում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ամրագրումը:

Նրա խոսքով` ՀԱԿ-ը շրջանառության մեջ դնելով ԸՕ փոփոխությունների փաթեթը, ցանկանում է վերացնել մեծամասնական ընտրակարգը և ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի, տեսանկարահանել քվեարկության օրվա ամբողջ գործընթացը, տարանջատել բնակչության և ընտրողների ռեգիստրները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031