
Մեսսի – Ռոնալդու դիմակայությունը համաշխարհային ֆուտբոլի մեծագույն իրադարձություններից է. Բլատեր

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը խոսել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողներ՝ Կրիշտիանո Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի դիմակայության մասին։
«Մենք հետևում ենք ֆուտբոլիստների, ովքեր տարբեր խաղաոճեր ունեն, ովքեր ամբողջովին տարբեր մարդիկ են։ Դա լավ է ֆուտբոլի համար։ Ես նույնիսկ կասեի փառահեղ։
Ֆուտբոլում չեն կարող երկու նման ֆուտբոլիստներ լինել։ Պատկերացրեք, որ լիներ 2 Մեսսի կամ 2 Ռոնալդու։ Դա լավ չէր աշխատի, իսկ հիմա ամեն ինչ լավ է, քանի որ նրանք հակապատկերներ են։ Մեսսի – Ռոնալդու դիմակայությունը համաշխարհային ֆուտբոլի մեծագույն իրադարձություններից է.
ՖԻՖԱ-ն չի ընտրում լավագույնին, դա անում են Ֆեդերացիաները։ Ես, որպես նախագահ, ընտրության ոչ մի իրավունք չունեմ»,- Բլատերի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը