Բաժիններ՝

Իբահիմովիչն իրեն երեխայի պես է պահում. Ֆարերների հավաքականի ավագ

Ֆարերների հավաքականի ավագ Ֆրոդի Բենջամինսենը քննադատել է Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ֆարերցիները 1:2 հաշվով զիջել են շվեդներին աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Հանդիպման ընթացքում Բենջամինսենի և Իբրահիմովիչի միջև կոնֆլիկտ է ծագել:

«Ընդմիջումից քիչ առաջ նա հարվածեց ինձ արմունկով: Երբ հանդերձարանի ճանապարհին բացատրություն պահանջեցի, Իբրահիմովիչը փորձեց հարձակվել ինձ վրա, չնայած բախում չեղավ: Նա մեծամիտ գտնվեց և փորձում էր նվաստացնել մեր թիմին՝ հպարտանալով իր աշխատավարձով և ակումբով: Իբրան իրեն երեխայի պես էր պահում: Զլատանը շատ կեղտոտ խաղացող է, ուստի ինձ դուր չի գալիս», – Բենջամինսենի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, որտեղ տարեկան վաստակում է 14 մլն եվրո:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս