
Դավիդ Վիլյա. Ֆրանսիան անմնացորդ նվիրումով է խաղալու

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ֆրանսիայի հետ հանդիպումից առաջ հույս է հայտնել, որ Իսպանիայի հաղթարշավը չի ընդհատվի:
«Այս խաղում միմյանց կհանդիպեն խմբի ամենաուժեղ հավաքականները: Վստահ եմ, որ ֆրանսիացիները անմնացորդ նվիրումով են խաղալու: Հրաշալի է, որ 2 հաղթանակով ենք մեկնարկել, հուսով եմ մեզ կհաջողվի շարունակել հաղթական շարքը: Երջանիկ եմ, որ կրկին խաղալու հնարավորություն եմ ստացել: Երբեմն իմ նման վնասվածք ստացած ֆուտբոլիստներն ավարտում են կարիերան, բայց ինձ հաջողվեց վերականգնվել: Ամբողջությամբ պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ, բայց վերջնական որոշումը մարզիչը պետք է կայացնի»,- Դավիդ Վիլյայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը