Բաժիններ՝

Շատ նստելը կարող է հիվանդությունների պատճառ դառնալ

Երկար ժամանակ նստած անցկացնելը բացասաբար է ազդում առողջության վրա: Ինչպես հաղորդում է medicaldaily-ին, այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի գիտնականները: Հետազոտությանը ներգրավված է եղել 749,577 մարդ: Վերջիններիս առողջությանը հետևելու արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ երկար ժամանակ նստած մնալը մեծացնում է դիաբետով, սրտանոթային համակարգի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:  Գիտնականները պնդում են, որ ռիսկի գործոնը մեծ է նաև այն մարդկանց մոտ, ովքեր ֆիզիկական ակտիվություն էին ցուցաբերում:

Գիտնականները զգուշացնում են,  որ ռիսկի գործոնը հատկապես մեծ է գրասենյակային աշխատակիցների մոտ: Նաև նշում են, որ չափահաս մարդկանց 50-70%-ն իրենց օրը նստած են անցկացնում կամ  աշխատանքի վայրում, կամ հեռուստացույց դիտելիս, կամ էլ ավտոմեքենայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս