
ԱՄՀ. եվրոգոտում իրավիճակը դեռևս անկայուն է

Վերջին ժամանակներում պարտքային ճգնաժամի դեմ պայքարի կիրառված միջոցները, չնայած իրենց ազդեցության դրական էֆեկտներին, թույլ չտվեցին եվրոգոտում իրավիճակը կայունացնել: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Նաոյուկի Սինոխարայի, եվրոյի գոտում իրավիճակը մնում է անկայուն:
«Եվրոպայի հիմնական երկրներում կանխատեսվում է տնտեսական ակտիվության պասիվացում, իսկ եվրոգոտու ծայրամասային երկրների տնտեսությունները շարունակաբար անկում են ապրում: Համաշխարհային տնտեսության հեռանկարները դեռևս անբարենպաստ են»,-նշել է Ն.Սինոխարան:
Այդուհանդերձ, եվրոյի գոտու անդամ երկրների իշխանությունների ձեռնարկած քայլերը թույլ կտան վերականգնել ներդրողների վստահությունը, որը դրական կանդրադառնա տարածքային տնտեսության վրա, ինչպես կարծում են ԱՄՀ փորձագետները: