Իրավիճակի նրբությունն այն է, որ «Ժառանգությունը» նման որոշում է կայացրել միայն Քոքոբելյանի վերաբերյալ, սակայն վերջինս այս, ըստ էության, բարոյական պատերազմի մեջ է ներքաշել դրանում որևէ մասնակցություն չունեցած Ալեքսանդր Արզումանյանին:
Երեկ տեղի է ունեցել «Նվիրիր կյանք» հիմնադրամի բարեգործական ցուցահանդես- վաճառքը: Հիմնադրամի գործունեության կարճ ընթացքում թվով 98 երեխա է բուժվել:
Ինչպես տեսանք, նույնիսկ ուխտը մեր իրականության մեջ քննություն չբռնեց, և նրա վախճանը նույնքան անփառունակ եղավ, որքան որ անհեթեթ էր ծնունդը:
Այսօրվա մեր ավանդատուների ֆինանսական գրագիտության մակարդակը և ԿԲ-ի կարգավորման բարձր որակը, ինձ թվում է, թույլ չի տա, որ ստեղծվեն նոր թակարդներ:
Երեկ ԱԺ-ում ներկայացվեցին Հանրային հեռուստառադիոընկերության 2010-2011թթ. հաշվետվությունները, որից, կարծես, բացառապես գոհ էր միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Եթե ընդդիմադիր նշանակում է ուղղակի իրար մեջ փողեր և պաշտոններ բաժանել, որպեսզի համատեղ գան իշխանության, եթե ՀԱԿ-ը կարող է «Բարգավաճի» հետ միանալ, երբ ասում էր` ավդյան ախոռներն է պետք մաքրել, ասում էր «սերժանտացում, դոդացում» և այլն, հիմա «դոդացման» հետ այսպես ասած լուրջ բաների…. դա նշանակում է չունենալ գաղափարական հենք, պատրաստ լինել ամեն տեսակի բազարային հարաբերությունների քաղաքական դաշտում»:
ՀՀԿ-ից հարցաքննվել են մի քանի անձինք, թույլ տվեք այս պահին անուններ չհրապարակել. քանի որ ձեռքիս տակ չունեմ նշումներ` չեմ հիշում:
Մենք ակնհայտ մոլորության մեջ ենք` կարծելով, թե հաշմանդամներն ունեն մեր ուշադրության ու հոգատարության կարիքը: Մե՛նք ունենք նրանց կարիքը` մեր կողքին: Նրանք` պայմանական հիվանդ մարդիկ, հնարավորություն են տալիս մեզ` պայմանական առողջներիս, չկերպարանափոխվելուգ
«Հասկանո՞ւմ եք, ես արդարություն եմ ուզում: Այս անօրինականությունները պետք է կանխվեն, ի վերջո, մարդիկ ստրուկ չեն, որ օր ու գիշեր աշխատեն առանց պատշաճ վարձատրության»:
Բնածին հիպոտիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` տիրոկսին և տրիյոդտիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն։
Հիմա ամեն ինչ փոխվել է, և՛ ժամանակներն են այլ, և՛ վտանգն է ավելի մեծ: Լիբանանի հայ համայնքը մեկ անգամ արդեն անցել է պատերազմի քավարանով:
ԱԱԾ-ն, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը Գյումրու քաղաքապետարանից պահանջել են 2005-2011թթ.արխիվային փաստաթղթեր, որոնք ուսումնասիրվելու են մի քանի օր առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել:
Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների սպասարկումը` պատճառաբանությամբ, թե ընկերությունը խախտել է վճարելու պայմանները և դեռևս պարտքի չափը անթուլատրելի սահմաններում է:
«Բարսելոնան» պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ռեալի» երկրպագուների defensacentral.com պորտալի դեմ, «կատալոնական» ակումբի անունն ու արժանապատվությունը վիրավորելու համար:
«Սելթիկի» հարձակվող Միկուն պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումից:
Այսօր Եվրոպայում մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջանի խմբային փուլի երրորդ տուրը։
Երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» ցուցասրահում տեղի ունեցավ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական բարեգործական ցուցահանդես- վաճառքը: Հիմնադրամը ձևավորվել է 2009թ. ռուսաստանյան «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ, որի նախագահն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հիմնադրամի առաքելությունն է՝ օգնության ձեռք մեկնել օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին և նրանց ընտանիքներին: Այս ցուցահանդես-վաճառքը հիմնադրամի նախաձեռնած թվով երկրորդ նմանատիպ միջոցառումն էր: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում թվով 98 երեխա է բուժվել:
«Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» այս պատմությունը շատ նման է նորակառույց շենքերում մեկից ավելի գնորդների վաճառված բնակարանների պատմությանը:Մի դեպքում` իշխանական օլիգարխներն են շենքեր կառուցել ու բնակարանները վաճառել մեկից ավելի «սեփականատերերի», մյուս դեպքում` իշխանությունն ընդդիմադիր «նախագծի» շրջանակներում հատկացրել է 5 մանդատ, որի սեփականատերերի թիվն ակնհայտորեն անցնում է 5-ից:
«Լավ, սիրելի ժողովուրդ, այս լուրջ քաղաքական գործիչների համար դժվար էր հասկանալը, որ ապահարզան տվողների մոտ սովորություն է դառնում նոր կապերի մեջ մտնելը, նոր հարաբերություններ ստեղծելը… Եթե այս պարզ հարցում չեք կարողանում կողմնորոշվել, ապա ինչպես եք լուրջ խնդիրներով զբաղվելու… Այսքանից հետո լուրջ, մեծ ամբիցիաներ ունեք»:
Հանրահայտ Goal.com կայքն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի «Շախտյոր» – «Չելսի» հանդիպմանը։ Տեսանյութում վերլուծաբանը անդրադառնում է դոնեցկյան ակումբի առաջատար խաղացողներին։
Այսօր Լունապարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նոր կարուսելի փորձարկման ժամանակ կարուսելից մեկ հատված է պոկվել և ընկել մի խումբ մարդկանց վրա:
«Բեմադրում ենք տիկնիկների պարը: Նախագծի շրջանակներում բոլոր երգիչ-երգչուհիները հանդես են գալու տիկնիկների կերպարներով: Առանձին-առանձին աշխատանքներ են տարվելու բոլոր մասնակիցների հետ: Բեմադրվելու են պարեր՝ իրենց ընտրած երգերին համապատասխան: Տիկնիկների կտրուկ շարժումները բավականին բարդ են: Բեմադրությունը կաշխատեմ հարմարեցնել երգիչ-երգչուհիների պլաստիկ ունակություններին, որպեսզի ստացվի հաճելի շոու հանդիսատեսի համար, և միևնույն ժամանակ` չխանգարի երգչի՝ իր երգի վրա կենտրոնանալուն»,- ասաց պարուհի, խորեոգրաֆ Իռեն Ուլիխանովան:
Վահագն Գրիգորյանից նաև տեղեկացանք, որ «32 ատամ» ակումբի ողջ անձնակազմը չէ, որ մեկնելու է ԱՄՆ: «Մեկնելու են 5 հոգի՝ Արսեն Գրիգորյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, ես և Կարեն Բաբաջանյանը»,- ասաց Վահագն Գրիգորյանը: Նշենք, որ խումբը վերջին անգամ հյուրախաղերով ԱՄՆ էր մեկնել 3-4 տարի առաջ:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն «Շախտյորի» հետ հանդիպումից առաջ «Դոնբաս Արենայում» մամլո ասուլիս է անցկացրել:
ՈՒԵՖԱ-ն խնդրում է Չեմպիոնների լիգայի մասնակից թիմերի ավագներից հագնել հատուկ հակառասիստական թևկապներ: Թևկապների վրա կլինի «Միավորվե՛նք ռասիզմի դեմ» մակագրությունը:
«Նախ ասեմ, որ գնալով ինձ շատ դուր է գալիս աշխատանքը խորհրդարանում, որովհետև ոչ մի տեղ մենք դեռ չենք ունեցել հնարավորություն` այսքան մանրամասն բացահայտել պետական միջոցների մսխման և հարկատուների թալանի ավազակապետական սխեմաները, ինչքան որ դա հնարավոր է դառնում Ազգային Ժողովում: Այս առումով փայլուն դեր են խաղում տարբեր պետական մարմինների հաշվետվությունները, որոնց շնորհիվ բացահայտվում է, թե ինչ ծավալի թալանի հետ գործ ունենք>:
«Շատ եմ ցավում, որ այդ պարտավորություններն այս մարդը չկարողացավ կատարել, շատ եմ ցավում, որ մենք ստիպված այսպիսի որոշում կայացրինք»,- ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:
«Էդ մարդուն չտաս, ո՞ւմ տաս: Դուք գիտեք` դա ինչ հիվանդանոց է: Մինուսով էին աշխատում: Էդ կառույցի տնօրենը չարաշահումներ էր արել, բռնեցին: Իսկ էս մարդը վա՞տ ա աշխատում, հարցնում եմ` վա՞տ ա աշխատում: Պարտքերը տվել, հիմա պլյուսով ա առաջ գնում»,- հավելել է Աշոտ Գիզիրյանը: