Բաժիններ՝

«Արմավիայի» ինքնաթիռները դարձյալ չեն սպասարկվում

Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների սպասարկումը` պատճառաբանությամբ, թե ընկերությունը խախտել է վճարելու պայմանները և դեռևս պարտքի չափը անթուլատրելի սահմաններում է:

««Արմավիայի» ինքնաթիռների չսպասարկելու պատճառը հանդիսանում է այն, որ ընկերությունը պայմանավորվածության համաձայն պետք է մարեր իր պարտքը և ներկայումս պարտքը պետք է կազմեր 3 մլն դրամ, սակայն դա այդպես չէ: Այս պահին պարտքի չափը կազմում է 3 մլն 300.000 դոլար: Ըստ պայմանագրի` պետք է կատարվեին մարումներ, սակայն դա տեղի չի ունենում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանը:

«Արմավիա» ընկերությունից էլ մեզ տեղեկացրին. «Այն ժամանակ, երբ պարտքը կազմում էր 6 մլն 200 հազար դոլար, այն ժամանակ չէին դադարեցնում սպասարկումը, սակայն հիմա երբ այն կազմում է 3 մլն դոլար, ամեն օր իրենք անակնկալի են բերում և նման կերպ քայլեր են անում: Ինչի՞ հետ է կապված` մեզ համար անհասկանալի է»,- մեկնաբանեցին  ընկերությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել էր «Արմավիայի» թռիչքները` պարտքի թույլատրելի ծավալի սահմանները գերազանցելու համար, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության էին եկել:

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս