Բաժիններ՝

Դի Մատեո. Ես պարզապես շատ եմ հավանում այս աշխատանքը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն «Շախտյորի» հետ հանդիպումից առաջ «Դոնբաս Արենայում» մամլո ասուլիս է անցկացրել:

-Արդյոք երբևէ հանդիպե՞լ եք Միրչա Լուչեսկուին խաղադաշտում:

-Շատ ժամանակ է անցել, դժվար է արդեն հիշել: Բայց ես բավականաչափ հանդիպումներ եմ տեսել նրա մասնակցությամբ. Լուչեսկուն իր ողջ կարիերայի ընթացքում միշտ միևնույն մարտավարությամբ էր առաջ գնում:

-Ռոման Աբրամովիչը ձեզ 750 հազար ֆունտի չափով բոնուս է խոստացել, եթե թիմը հաղթի Չեմպիոնների լիգան: Ինչպե՞ս կծախսեք այդ գումարը:

-Որպես այդպիսին բոնուս չի եղել, սրանք խոսակցություններ են: Բացի այդ, ես պահպանողական անձնավորություն եմ, այդ պատճառով կյանքիս մասին քիչ եմ խոսում:

-Արդյոք բոլո՞ր խաղացողներն են պատրաստվում խաղին:

-Վնասվածքներ չկան, բոլոր խաղացողները պատրաստ են դուրս գալ խաղադաշտ:

-Արդյոք «Չելսին» մտադի՞ր է ձեռք բերել Վիլիանին:

-Ներգրավված չեմ եղել բանակցային գործընթացի մեջ, այդ պատճառով տեղյակ չեմ մանրամասներին: Բայց կնշեմ, որ Վիլիանը հրաշալի խաղացող է. նրան մեծ ապագա է սպասվում:

-«Չելսին» շատ լավ է հանդես գալիս: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

-Ես պարզապես շատ եմ հավանում այս աշխատանքը, հաճույք եմ ստանում դրանից: Հաճելի է, որ կարողացա հասնել նրան, որ մարտավարությունս աշխատում է, – Դի Մատեոյի խոսքերն է մեջբերում Terrikon.com կայքը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս