Բարսելոնան դատի կտա մադրիդյան պորտալին
«Բարսելոնան» պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Ռեալի» երկրպագուների defensacentral.com պորտալի դեմ, «կատալոնական» ակումբի անունն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Երեկ պորտալում հայտնված հոդվածում ներկայացվել է Լենս Արմսթրոնգի հայտնի դոպինգային սկանդալը:
Հեղինակները չեն բավարարվել միայն ամերիկացի հեծանվորդի կողմից արգելված դեղամիջոցներ օգտագործելը ներկայացնելով, այլ համեմատական են անցկացրել ամերիկացու կարիերայի և Մեսսի կարիերայի միջև` ակնարկելով, որ արգենտինացին ևս հրեշտակ չէ: Ավելացնենք նաև, որ հոդվածը մի քանի ժամ հետո ջնջվել է, սակայն ըստ «Բարսելոնայի» ներկայացուցիչների` դա ոչ մի բան չի նշանակում: Վիրավորանքը հասցվել է, և պետք է պորտալը պատասխանատվության ենթարկվի: Այս մասին հաղորդում է Sport.es.-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը