Կծնվի՞ արդյոք «միասնական բազարի ներկայացուցիչ»

«Ես լավ չեմ հասկանում` ինչպե՞ս են օգտագործում «ընդդիմադիր» բառը: Երբ հաճախ ասում են` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմադիր կուսակցություն է… եթե «ընդդիմադիր» բառը նշանակում է` իր ձեռքից վերցրեցին նախարարական պորտֆելները կամ ԲՀԿ-ն ինչ-որ անձնական կամ այլ հարաբերություններ ունի ՀՀԿ-ի հետ, դա ընդդիմադիրի պատկերացո՞ւմ է: Նույնիսկ դուք հարց տալուց երբեք չեք մտածում, որ, օրինակ, եթե այսինչ կուսակցությունն այս գաղափարներով ինչ-որ խնդիրներ ունի, այդ գաղափարների տեսակետից հնարավո՞ր է, որ կողքի կուսակցություններն էլ այդ գաղափարներն ունենան և միավորեն իրենց ջանքերը, որպեսզի համատեղ վերցնեն իշխանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ի պատասխան հարցին` հավանական համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ կկարողանան միավորվել և ներկայացնել միասնական թեկնածու, ասաց Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը:

«Եթե ընդդիմադիր նշանակում է ուղղակի իրար մեջ փողեր և պաշտոններ բաժանել, որպեսզի համատեղ գան իշխանության, եթե ՀԱԿ-ը կարող է «Բարգավաճի» հետ միանալ, երբ ասում էր` ավդյան ախոռներն է պետք մաքրել, ասում էր «սերժանտացում, դոդացում» և այլն, հիմա «դոդացման» հետ այսպես ասած լուրջ բաների…. դա նշանակում է չունենալ գաղափարական հենք, պատրաստ լինել ամեն տեսակի բազարային հարաբերությունների քաղաքական դաշտում:

Եվ եթե դուք ինձ հարցնում եք` իսկ քաղաքական դաշտում այդ բազարային հարաբերությունների արդյունքում կծնվի՞ արդյոք միասնական բազարի ներկայացուցիչ, դա ուրիշ հարց է: Բայց ես կարծում եմ, որ նույնիսկ միասնական բազարի ներկայացուցչի խնդիրը շատ բարդ է, որովհետև բազարի մեջ մեծ դերակատարում ունի իշխանական ճամբարը, և նա, իր գերակա ուժը գործադրելով, նույնիսկ դա թույլ չի տա»,- նշեց Արշակ Սադոյանը:


Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս