«Ապահարզան տվողների մոտ սովորություն է դառնում նոր կապերի մեջ մտնելը». Ռ. Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» «ապահարզանին»:

Ռ. Մելքոնյանը մասնավորապես գրել է.

«Լավ, սիրելի ժողովուրդ, այս լուրջ քաղաքական գործիչների համար դժվար էր հասկանալը, որ ապահարզան տվողների մոտ սովորություն է դառնում նոր կապերի մեջ մտնելը, նոր հարաբերություններ ստեղծելը… Եթե այս պարզ հարցում չեք կարողանում կողմնորոշվել, ապա ինչպես եք լուրջ խնդիրներով զբաղվելու… Այսքանից հետո լուրջ, մեծ ամբիցիաներ ունեք:

Մի բան էլ ժողովուրդ ջան, ով չի ալարում, քաղաքական վերլուծություններով ու գուշակություններով է զբաղվում: Քաղաքական դաշտի շուրջ հավաքաված անկապ-անկապ խաղի տարբերակներ են մշակում: Իրական կյանքն իր տարբերակներն ունի, անկախ ձեր չգիտեմ ինչամերձ, կիսահավաստի կամ հավաստի աղբյուրների: Պահը պետք է հասունանա, իրավիճակը պետք է թելադրի…

Երբ երեխան սահմանված ժամկետից շուտ կամ ուշ է ծնվում, բնականաբար, պրոբլեմներ են առաջանում: Ամեն ինչ իր խելամիտ ժամկետն ունի և իրատեսական, տրամաբանական ավարտը…»:

Տեսանյութեր

Լրահոս