Բաժիններ՝

Մեսսիին հնարավոր է կանգնեցնել. Միկու

«Սելթիկի» հարձակվող Միկուն պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումից:

«Իհարկե կարող ենք հաղթել, քանի որ «Բարսելոնայում» շատ են վնասվածք ստացած խաղացողները: Խաղը կդիտեն ամբողջ աշխարհով, այնպես որ, տրամադրվածության մասին խոսք անգամ չի կարող գնալ: «Խետաֆեյում» հանդես գալու ժամանակ ես հաղթել, ոչ-ոքի եմ խաղացել և պարտվել եմ «Բարսելոնային»:

Շատ դժվար հանդիպում է սպասվում: Սա աշխարհի լավագույն թիմն է: Շատ եմ խաղացել Մեսսիի դեմ: Նա միշտ մտածում է գոլի մասին, չնայած, որ կարելի է նրան կանգնեցնել, դա հնարավոր է: Բայց երբ դուք խոսում եք «Բարսելոնայի» մասին, պետք չէ հասկանալ միայն Մեսսի: Մենք պետք է նաև ուշադրություն դարձնենք մյուս խաղացողներին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս