«Մեկին բռնել են, նա Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության աշխատակից է՝ Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահը, իսկ մյուսը դեռ չգիտենք, փնտրում են»,- ասել է Հայկազ Խաչիկյանը:
Միլանի «Ինտերը» ցանկանում է հունվարին ձեռք բերել «Կալյարիի» հարձակվող Մաուրիսիո Պինիլյային:
Որպես ընթերցող` կարող եմ վկայել` ժամանակակից գրաքննադատությունը կաղում է. գրողները, գրաքննադատները նույն շրջանակի մարդիկ են, և, որպես կանոն, միմյանց գործերը մասնագիտական քննության անցկացնելու փոխարեն` գովերգում են իրար:
Երկրորդ «սերիան» կսկսվի, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ։ Այսինքն՝ որոշ ժամանակ կարելի է հանգիստ շունչ քաշել ու ամփոփել հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթն ու դրա շուրջ բարձրացած աղմուկը։
«Հավատարմության հորմոնը»՝ օքսիտոցինը, օգնում է ամուսնացած տղամարդկանց՝ իրենց կանանց չդավաճանելու հարցում։ Գերմանացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ այդ նյութի ազդեցության տակ տղամարդիկ ձգտում են հեռու մնալ անգամ շատ գրավիչ անծանոթուհիներից։
Եթե հետևում եք կանանց առողջության վերաբերյալ հոդվածներին, ապա նկատած կլինեք, որ արդիական խնդիրներից մեկը կնոջ համար ցելյուլիտն է։
Ռուսական «ԱվտոՎազ» ընկերությունը 2013թ. կիրականացնի Lada Priora մոդելի մեքենաների «ֆեյսլիֆթինգ»: Այդ մասին տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը:
Եթե վարչապետը մտադիր է 75-80 տարեկան թոշակառուների համար հատուկ կրթական դասընթացներ նախաձեռնել, որպեսզի նրանք նոր ստացած գիտելիքի շնորհիվ հաղթահարեն աղքատությունը, ապա ճիշտ կանի, եթե դրա մասին հայտարարի միանգամից, որպեսզի թոշակառուները հնարավորություն և ժամանակ ունեն պատրաստվելու նոր ուսումնական տարվան:
Կողմերը բանակցությունները կսկսեն 2013 թվականի փետրվարին:
«2013 թվականի բյուջեն գոյատևման բյուջե է»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով` կան բազմաթիվ կնճռոտ հարցեր, որոնք հաջորդ տարվա բյուջեով և ունեցած հնարավորություններով դժվարությամբ կարող են լուծում ստանալ:
«Պսակադրություններին հրավիրված 50-60 հոգուց միայն 1-2-ն են լսում աղոթքները: Ամեն անգամ ընդհատում ես պսակը, լռության հրավիրում բոլորին, որպեսզի մարդիկ լսեն: Կամ էլ՝ մարդիկ իրենց համար պարզապես նստած՝ իրենց մտքերով են, զրույցները շշուկով տանում են, կամ էլ ուղղակի դուրս են գալիս եկեղեցուց»:
Հենրիխ Մխիթարյանը նույնպես ցանկացողների համար ստորագրություններ է արել:
Apple-ի՝ աշխարհի ամենահայտնի և ամենաթանկ ընկերություններից մեկի բաժնետոմսերի արժեքը նոյեմբերի 15-ի աճուրդի ժամանակ ընկել է 2.1 տոկոսով՝ կազմելով 525.6 դոլար յուրաքանչյուրի համար:
«Դա ոչ միայն վերացման է տանում մեծամասնական ընտրակարգը, այլև վերացնում է անկուսակցական մարդկանց` ինքնառաջադրման ճանապարհով Ազգային ժողովում հայտնվելու հնարավորությունը»:
Չինաստանի իշխանավորները զգուշացնում են համաշխարհային տնտեսական ռիսկերի ավելացման մասին: Ըստ պետական մարմինների հրապարակումների, ԱՄՆ «ֆիսկալային անդունդի», Եվրոպայի պարտքային ճգնաժամի և առևտրային հարաբերություններում աճող լարվածության պատճառով վտանգված է համաշխարհային տնտեսական աճն ընդհանրապես:
Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, շոշափել են նաև «Pussy Riot» խմբի հետ կապված սկանդալային միջադեպը:
Նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89 մլն 242 հազար 587 ԱՄՆ դոլար 408.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94 մլն 545 հազար 820 ԱՄՆ դոլար 409.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Կարծում եմ` այս գաղափարն անգամ Հայաստանում չէ, որ ծնվել է: Իսկ թե ինչո՞ւ է ընդդիմությունը միավորվել այս հարցի շուրջ ու քննարկում, այն, կարծում եմ` պետք է հարցնել իրենց:
Ալիևը օրիգինալ չէ. այդպես են հակադրվել ու հակադրվում գրեթե բոլոր մեղադրյալները: Այսպիսի տրյուկներից ժամանակ առ ժամանակ օգտվել են նաև Հայաստանի իշխանությունները:
«Մարդն իրեն անպետք զգալով այդ հասարակության մեջ, չգտնելով իր տեղը` ինքնաոչնչացման է գնում»:
«Նա կորցրե՞լ է «Ռոմայում» մնալու ցանկությունը: Ոչ, ցավոք: Նա չափից շատ է սիրում «Ռոման» ու նրա երկրպագուներին»,-իր կարծիքն է հայտնում «ապագա ավագի» կինը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դա ՕԵԿ-ի տեսակետն է, որն ընդունում են ի գիտություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հրապարակեց ՕԵԿ քաղխորհրդի երեկվա նիստում ընդունած որոշումը, որով ժամանակավրեպ են համարում ԲՀԿ կողմից ներկայացված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին նախաձեռնությունը:
Նոյեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, «շտապօգնության» 1-03 ծառայությունից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջրաշատի փողոցի թիվ 90 տանը շմոլ գազի թունավորումից մահացել է 23-ամյա Կարեն Ֆանարջյանը:
«Կամերաներն առած գալիս էին, ասում էինք՝ տները փլվել են, մեզ օգնություն ցույց տվեք, որտե՞ղ ապրենք: Բա, թե՝ նկարում ենք, որ աշխարհին ցույց տանք, թե Ադրբեջանն ինչ ագրեսոր ա»:
Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Անդրեյ Վորոնինը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Դյուսելդորֆի «Ֆորտունայի» կազմում, մեկը մյուսի ետևից սկանդալների մեջ է հայտնվում։
«Միլանի» մարզաբազա այցելած ակումբի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին թիմի երկրպագուներին կոչ է արել համբերատար լինել և դժվար պահին աջակցել ֆուտբոլիստներին։
«Լոս-Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն անձամբ է հերքել այն տեղեկությունը, համաձայն որի՝ պատրաստվում է կարիերան շարունակել Ավստրալիայում։
Մադրիդի «Ռեալը» չի շտապում երկարաձգել հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ պայմանագիրը։
Հարցին, թե արդյոք Եվրասիական միությանն անդամագրվելը կխոչնդոտի՞ Հայաստանի ինտեգրմանը ԵՄ-ին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դրանք միմյանց հակասող կառույցներ են: