Բաժիններ՝

Մանչեսթեր Յունայթեդը ցանկանում է Nike-ից ավելի շատ գումար ստանալ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ավելի շատ գումար ստանալ իր տեխնիկական հովանավոր Nike ընկերությունից:

«Յունայթեդը» Nike-ի հետ ունի 13 տարվա պայմանագիր, որի դիմաց այն ստանալու է ընդհանուր առմամբ 303 մլն ֆունտ գումար: Այս պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին և դեռ երեք տարի ուժի մեջ է:

Nike-ը ցանկանում է անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր կնքել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականից, երբ ավարտվի հին պայմանագրի ժամկետը:

«Յունայթեդն» էլ իր հերթին ցանկանում է, որպեզի Nike-ը զգալի ավելացնի առաջարկվող գումարը:

Կողմերը բանակցությունները կսկսեն 2013 թվականի փետրվարին. բանակցությունները կարող են տևել մոտ 6 ամիս:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս