Դե Ռոսիի նախկին կինը` Ռոմայի հետ նրա կապվածության մասին
«Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի նախկին կինը` Թամարա Պիսնոլին պատմել է, թե ինչպես է կապված իր ակումբի հետ ֆուտբոլիստն ու հավելել, որ նրան միշտ խորհուրդ է տվել տեղափոխվել այլ ակումբ:
«Մեր ամուսնության ընթացքում ես նրան միշտ ասում էի, որ վերցնի գումարն ու հեռանա «Ռոմայից»: Սակայն նա միշտ պատասխանում էր, որ կապված է այս մարզաշապիկի, թիմի ու քաղաքի հետ ու չի կարող նման կերպ վարվել երկրպագուների հետ»,-RTL 102,5 Radio-ի հետ զրույցում հայտարարել է Դե Ռոսիի նախկին կինը:
«Ֆուտբոլում երախտագիտություն գոյություն չունի: Նույն այդ երկրպագուները դուրս են եկել նրա դեմ և ասում են` Դանիելեն վատ է խաղում, սակայն չեն տեսնում, որ ամբողջ թիմն է վատ հանդես գալիս»,-հավելել է Պիսնոլին:
«Նա կորցրե՞լ է «Ռոմայում» մնալու ցանկությունը: Ոչ, ցավոք: Նա չափից շատ է սիրում «Ռոման» ու նրա երկրպագուներին»,-իր կարծիքն է հայտնում «ապագա ավագի» նախկին կինը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը